«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարզերում այս օրերին համալրվում է տարատեսակ երիտասարդ կուսակցականներով։ Բայց դա ինքնաբերաբար չի տեղի ունենում:
Մասնավորապես, ըստ մեր աղբյուրների, այս օրերին մարզերից ընտրված պատգամավորները խոսակցություններ են տարածում, թե շուտով արտահերթ ընտրություններ են լինելու, ու բոլոր կուսակցականները կարող են հավակնել ապագա պատգամավորի մանդատ ունենալուն»: