▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի կողմն անցած ավագանու անդամը 8.7 միլիոն դրամի չհիմնավորված եկամուտ է արտացոլել

Վերջին շրջանում, ինչ պաշտոնյաները ներկայացնում են իրենց հայտարարագրերը,  բացահայտվում են, թե որքան եկամուտներ ունենք նրանք: Նախորդ անգամ մամուլը անդրադարձել էր Երևանի ավագանու անդամ Վահան Ավագյանին: Մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն կպարզի, թե որտեղի՞ց վերջինս շատ արագ ստացավ 18 միլիոն դրամ եկամուտ, անդրադառնանք մեկ այլ ճամբարափոխ ավագանու անդամի` Վահե Եսայանին, ում կենսագրության միակ փաստը նրա 1988թ․-ին ծնվելու հանգամանքն է:

Արձանագրենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Վահե Եսայանն ունի 8.7 միլիոն դրամի աճ. սույն անձը ԿԸՀ է ներկայացրել կանխիկ 1.3 միլիոն դրամին համարժեք արժույթ, իսկ նույն ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ 10 միլիոն դրամ (տես կից փաստաթղթերը)։

Լուրեր․com-ն է գրում ու հավելում՝ Ընդդիմադիրների հայտարարագրերում 1 դրամի շեղումը առաջացնում է վարույթ հարուցելու հիմք, կարծում ենք` իրավապահները տարբերակի Ավագյանի և Եսայանի դեպքերը ու կցուցաբերեն միասնական մոտեցում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին