ՔՊ-ականը դիմակով եկավ, տեսա` ո՞վ է, շշմել էի, ասացի` դու ստեղ ի՞նչ գործ ունես, ասաց՝ զզվել եմ․ Արթուր Վանեցյան
Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատմել է , որ իրեն այցելում են նաև ինչպես նախկին, այնպես էլ գործող ՔՊ-ականներ։
«Էդ մարդիկ բայց գալիս են շատ ուշ՝ գիշերային ժամերին։ Օրինակ՝ այսօր առավոտը ժամը հինգի կողմերը մեկը եկավ՝ դիմակով, որ հետո ակնոցները մի քիչ իջացրեց, տեսա՝ ով ա, շոկի մեջ էի, ասի՝ դու ի՞նչ գործ ունես էստեղ, ասեց՝ զզվել եմ սրանցից»,-պատմել է Վանեցյանը։
Լրագրողի հարցին՝ պետական պաշտոնյա՞ է, Վանեցյանը պատասխանել է՝ «Ոչ, ուղղակի շատ ակտիվ աջակից է եղել հանրային դաշտում այս իշխանություններին»։
Դիտեք նաև՝