Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը, ով ավելի շատ աչքի է ընկել ոչ թե օրենսդրական գործունեությամբ, այլ քացի տալով, պարզվում է՝ բուհ է ընդունվել, բայց չի ավարտել։ Նա 2019թ. ընդունվել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մասնագիտացմամբ մագիստրատուրան եւ չի ավարտել։ Մեզ ասացին՝ քննությունները չի կարողացել հանձնել:
Հավանաբար, չի կարողացել սերտել Սահմանադրության իրավունքն ու պետության և իրավունքի տեսությունները և դուրս է մնացել բուհից՝ չստանալով մագիստրոսի դիպլոմ։ Սլավոնականից հաստատեցին այս տեղեկությունը, որը երևում է նաև ԱԺ-ում տեղադրված նրա կենսագրականում։ Այնտեղ գրված է` ընդունվել է, բայց ավարտելու մասին տեղեկություն չկա։ Մեր ձեռքին է Ալեքսանյանին համալսարանից դուրս թողնելու գրությունը․ «Հաշվի առնելով 2019-2020 ուսումնական տարվա ամառային լուծարքային քննաշրջանի արդյունքում գոյացած և համալսարանի կողմից սահմանված ժամկետում չմարված ակադեմիական պարտքը (12 եւ ավելի ակադեմիական կրեդիտ), ինչպես նաեւ 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային քննաշրջանի ընթացիկ ակադեմիական պարտքը՝ հրամայում եմ հեռացնել «Սահմանադրական իրավունք, պետության և իրավունքի տեսություն» մագիստրոսական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ տարվա մագիստրատուրայի ուսանող Վահագն Հովիկի Ալեքսանյանին»»:
Մանրամասները՝ թերթի համարում: