Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն հանրության ուշադրության կենտրոնում է ոչ միայն մասնագիտական ձեռքբերումներով ու կերտած դերերով, այլ նաև անձնական կյանքով:
Դիանա Մալենկոն տևական ժամանակ հարաբերությունների մեջ էր դիզայներ Մհեր Գալստյանի հետ, նախկինում տված հարցազրույցներից մեկում Դիանան շատ մանրամասներ չի նշել. «Միայն կասեմ, որ ես կամ նրա, իսկ ինքն իմ կյանքում, ինչի համար երկուսս շատ երջանիկ ենք»: Իսկ հարաբերությունները լրջացնելու մասին դերասանուհին նշել էր, որ դեռ շատ վաղ է, իրենք երիտասարդ են և դեռ պետք է մտածեն կարիերայի մասին, հետո նոր ամուսնանալու:
Սակայն վերջին շրջանում, Դիանայի անունը կապում են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հետ։ Խոսակցությունները զույգի միասին լինելու հետ կապված սկսեցին այն ժամանակ, երբ նրանք միասին մեկնեցին հանգստի: Դերասանուհին ժամանակ առ ժամանակ հրապարակում է իր և Էդուարդ Աղաջանյանի սիրառատ լուսանկարները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Էդուարդ Աղաջանյանի ծննդյան օրվա առթիվ դերասանուհին ինստագրամի իր էջի սթորի բաժնում համատեղ լուսանկար է հրապարակել նրա հետ ու գրել. «Ծնունդդ շնորհավոր, հոգիս»։
Այսօր Դիանա Մալենկոն նոր լուսանկարներ է հրապարակել, որտեղ Էդուարդ Աղաջանյանի հետ մասնակցում են «Սևազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերային։
Հրապարակված կադրերից մեկում Էդուարդ Աղաջանյանը համբուրում է դերասանուհուն: Այս համարձակ կադրերը, որոնցով դերասանուհին պարբերաբար կիսվում է, վկայում են այն մասին,որ նրանց հարաբերությունները բավականին լուրջ փուլում են և նրանք այդ ամենը չեն խուսափում հանրայնացնելուց:
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝