▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական ավագանու անդամը վայր է դրել մանդատն ու ՀՀ-ից արտագաղթել

Դեռևս դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանը, իր դիմումի համաձայն, վաղաժամկետ դադարեցրել է ավագանու անդամի իր լիազորությունները։

ԱրմԼուր-ը գրում է, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ական ավագանու նախկին անդամը արտագաղթել է ՀՀ-ից, մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

«Մեր աղբյուրները փոխանցում են, որ Կիմա Աբրահամյանը տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որ բիզնես նոր առաջարկել է ստացել ԱՄՆ-ից ու պետք է լքի երկիրը:

Կիմա Աբրահամյանը մանդատը վայր է դրել ու հեռացել ՀՀ-ից:

Հավելենք, որ ԿԸՀ-ի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի արձանագրությամբ՝ մանդատը տրվել է ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Խորեն Հովհաննիսյանին»,-գրում է սկզբնաղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին