«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քովիդի հայտնի գործով կիրակի օրը կալանավորված Գևորգ Սիմոնյանին իրավապահները տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Որպես կանոն, պաշտոնատար անձինք կալանքը կրում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում կամ ԱԱԾ-ի «Երևան-Կենտրոն»-ում, սակայն փոխքաղաքապետին ոչ միայն «Արմավիր» են տարել, որը գտնվում է «զոն նայողների» հսկողության տակ, այլև, պարզվում է՝ նրան և նույն գործով մյուս անձին՝ «Մեդլայն» բժշկական կլինիկայի տնօրեն Բաբկեն Շահումյանին, նույն խցում են նստեցրել, ինչը կալանավայրերի պրակտիկայում ընդունելի է համարվում: Այդպես վարվում են միայն այն ժամանակ, երբ տվյալ խուցը գաղտնալսվում է, և նույն գործով «հանցակիցներին» իրար հետ նստեցնելով հույս են ունենում, որ կալանավորվածները գործից կխոսեն, և նոր փաստեր ձեռք կբերի նախաքննության մարմինը։ Ի դեպ, մեր տեղեկություններով, փոխքաղաքապետը խնդրել է իրեն տեղափոխել մենախուց: Թե ինչու է Սիմոնյանը նախընտրում այդպիսի ծանր փորձության ենթարկվել` մենակ նստել, դժվար է ասել»: Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում |
Քովիդի գործով կալանավորվածներին նույն խցում են նստեցրել, որ գաղտնալսեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet