Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներն այսօր հանդես են եկել զգուշացումով,որ լրանում է խորհրդարանական հետաքննչական հանձնաժողովի հետաքննության ժամկետը՝ կապված կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարության նախկին անդամների հետ: Ազգայնական շարժում կուսակցության (MHP) պատգամավոր Մեսութ Դեդեօղլուն ասել է, որ իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) խոչընդոտում է հանձնաժողովի աշխատանքները:
Նախկին նախարարներ Զաֆեր Չաղլայանը, Էգեմեն Բաղըշը, Մուամմեր Գյուլերը մեղադրվում են իրանական ծագում ունեցող գործարար Ռեզա Զարրաբի հետ մի քանի տարի տնտեսկան հանցագործություններ կատարելու մեջ:
Այս ելույթներից հետո քուրդ պատգամավորներին խորհրդարանում սպառնացել են զրկել անձեռնմխելիությունից և ձերբակալել,քանի որ ըստ իշխող կուսակցության պատգամավորների,նրանք զբաղվում են երկիրը մասնատելու քաղաքականությամբ:
Քուրդ պատգամավորներին խորհրդարանում սպառնացել են զրկել անձեռնմխելիությունից և ձերբակալել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet