ermenihaber-ը գրում է. «Քուրդիստանի հասարակությունների միության» գործադիր խորհրդի համանախագահ Ջեմիլ Բայըքը սիրիական Քոբանի քաղաքում տեղի ունեցող դեպքերը ցեղասպանություն է որակել և համեմատել Հայոց ցեղասպանության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը:
Բայըքը նշել է, որ Քոբանիում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որը իրականացվում է քրդերին կոտորելով և տեղահանելով: Նա ընդգծել է, որ նույն բանը 1915 թվականին օսմանյան պետությունը հայերի նկատմամբ է իրականացրել, իսկ այսօր թուրքական պետության աջակցությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն (ԻՊ) է անում: Նա Թուրքիային մեղադրել է Քոբանիում քուրդ ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումների հարցում ԻՊ-ի հետ համագործակցելու մեջ: Բայըքի կարծիքով թիրախը ոչ միայն Քոբանին է, այլ ամբողջ Ռոժավան (Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանները):
«Բռնաճնշումների միջոցով ցեղասպանություն իրականացնելը դարձել է թուրքական կառավարման ոճը»,-ասել է Բայըքը, նշելով, որ թուրքական պատմությունը ժողովուրդներին իրենց երկրներից զրկող ֆիզիական և մշակութային ցեղասպանությունների պատմություն է: Ըստ նրա՝ 1990-ականներին քրդերի դեմ նման քաղաքականություն է իրականացվել և թուրքական պետությունը չի հրաժարվել Հս. Քուրդիստանում (Թուրքիայի արևելյան շրջաններ) բռնաճնշումներով ցեղասպանության ռազմավարությունից և ծրագրերից:
Բայըքի խոսքերով թուրքական պետություն այժմ իր ցեղասպան քաղաքականությունը ԻՊ-ի միջոցով Ռաժովայում է փորձում իրականացնել:
Քուրդ առաջնորդը Քոբանիում տեղի ունեցողը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet