Տրանսպորտային նոր ցանցի ներդրման վերաբերյալ Երևանի ավագանու դեկտեմբերի 25-ի նիստին թեժ քննարկում տեղի ունեցավ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի միջև:
Մասնավորապես, Հայկ Մարությանը նշել է, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն 2 տարի է պետք ու ավելացրել.
«Այն ժամանակ 55 հազար դրամ աշխատավարձ եք ստացել, եղել եք անցած ավագանու անդամներ և ոչ մի բան չեք արել, այսօր ունենք պրոբլեմատիկ զեկույց: Դուք որ ավելի շատ ու ճիշտ աշխատեիք բրիտանական ընկերության հետ, միգուցե այսօր կարողանայինք տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն սկսել»:
Մարությանի խոսքերին ի պատասխան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասել է. «Քուանշ, պարո՛ն քաղաքապետ»:
Ներկայացվող տեսանյութում՝ քննարկման այդ հատվածն ու Դավիթ Խաժակյանի ռեպլիկին օպերատորների ռեակցիան:
Կարդացեք նաև՝ Սա Երևանի ավագանին է «детка», սա ձեզ համար «ազիզյանները» չի. Մարինա Խաչատրյանը՝ Հայկ Մարությանին
Ամո՛թ, հազար ամո՛թ պրն. քաղաքապե՛տ. ավագանու անդամը՝ Հայկ Մարությանին