«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Սլաբոդկա» թաղամասի իր ձայները, որ մոտ չորս հազար էին, «հալալ» կիսել է երկու մասի` երկու հազարը՝ «Վերածնված Հայաստանին», որի ավագանու ցուցակում հարազատ փեսան էր, մյուս երկու հազարը չի տվել ԲՀԿ-ին, ինչը նախօրոք խոստացել էր Հովիկ Արգամիչին, տվել է «Համախմբում» կուսակցությանը։
«Քոչարյանին խոսք եմ տվե, չեմ կռնա ձեզի տալ, ներող»,- ասել է Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ին: Ասում են նաեւ, թե «Համախմբում»-ի հիմնական ձայները եղել են հենց դրանք, սակայն ո՛չ մեկ ժամ «Համախմբում» դաջվածքով մայկա հագնելը, ինչն արժեցել է երեք հազար դրամ, ո՛չ տնետուն այդ մայկայով երեկոյան ման գալը` հինգ հազար դրամ, ո՛չ էլ ողջ օրը մայկա հագնելն ու շրջելը՝ 15 հազար դրամ` «սպիտակ փողերով», չեն օգնել «համախմբվածներին», քանզի դա արվել է պայմանագրային հիմունքներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում