▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի հետ միասին 10 տարի մեծամասնություն հանդիսացած ՀՀԿ-ականներն ու «առնետները». «Հրապարակ»

« Ամիսներ շարունակ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ բանակցող «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները թեպետ բազմիցս հայտարարել են, թե իրենք չեն ցանկանում նախաձեռնությամբ հանդես գալ պարզապես հանդես գալու համար, բայց այսօր էլ պարզ չէ, թե ինչի վրա է նրանց հույսը: Խորհրդարանի համամասնությունը չի փոխվել, և ՀՀԿ-ն ՕԵԿ-ի հետ դեռ անցած քառօրյային տապալեց ընդդիմության մի շարք նախագծեր: Մինչդեռ փաստ է միայն, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով քառյակը պատրաստվում է դիմել Ազգային ժողովին, իսկ թե ինչպես են իրենց միսիան կյանքի կոչելու, նրանք լռում են: Միայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն օրերս մեզ հետ զրույցում ասել էր. «Մի կարծեք, թե ՀՀԿ-ն ամբողջությամբ պաշտպանելու է Տիգրան Սարգսյանին...», ինչից  ակնհայտ է, որ ոչ իշխանականների հույսը ՀՀԿ խմբակցությունից առնետավազքն է, քանի որ քառյակի նախաձեռնությունը, ըստ քաղաքական շրջանակների, Քոչարյանի վերադարձի հող է նախապատրաստում:

Ի՞նչ ապրումներ ունեն Քոչարյանի հետ միասին 10 տարի երկրում իշխանական մեծամասնություն հանդիսացած ՀՀԿ-ականները, և կլինե՞ն այնտեղ «առնետներ», փորձեցինք պարզել ՀՀԿ հնաբնակներից:

…Մանվել Բադեյանին քառյակի նախաձեռնությունն ընդհանրապես չի հուզում, էլ ուր մնաց «առնետների» մասին մտածի և պատրաստ չէ մեկնաբանել «ոմանց մտային վարժանքները». «Ես մի բան գիտեմ, որ ես կուսակցության անդամ եմ, իսկ մեր կուսակցությունը հատուկ որոշում չի կայացրել վարչապետին պաշտոնանկ անելու մասին, ուստիև դրանով ավարտվում է ամեն ինչ»: Իսկ քառյակի անդամները, ըստ Բադեյանի, ընդամենը նպատակ ունեն «ևս մեկ անգամ հայտարարեն, հիշեցնեն հասարակությանն իրենց գոյության մասին»:

Աղվան Գառնիկիչի պատգամավոր եղբայր Ռուբեն Հովսեփյանը երանելի անտեղյակությամբ նախ փորձեց հասկանալ, թե ինչու ՀՀԿ-ում պետք է անհանգստանան այս նախաձեռնությունից, ապա նույն հանդարտությամբ նկատեց. «Դե թող բերեն, կնայենք, էլի»: Բայց Հովսեփյանի նյարդերն էլ չդիմացան, երբ հարց տվեցինք Քոչարյանին ծառայություն մատուցող քաղաքական առնետների մասին, նա հակադարձեց. «Էդ երևի իրանց մեջ են ըտենցները, ՀՀԿ-ում առնետներ  չկան»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին