«Մեր տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք խոսում են Ձեր երկրի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին: Ի դեպ, մենք համաձայնություն ունենք, որ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին: Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաև ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-Ը հետաքրքրված է այդ բացահայտումների և Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» Ձեր երկրում` բնակչության սոցիալական խնդիրների լածման համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն: Խոսքը նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ» կարճ ժամանակահատվածում կարողացավ միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին: Թերթը հիշեցնում է, որ 2012-ի դեկտեմբերի 6-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը հիմնադրեց «Հակակրիմինալ» շարժումը, որի նպատակն է բացահայտումների շնորհիվ վերջ դնել Հայաստանում կոռուպցիային:
Քոչարյանի գործը` Պուտինի սեղանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet