«2008 թվականից սկսած 3 ամիսը մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է, բայց, ոնց որ թե դեռ տեղ չի հասել: Ցավալի է.եթե որևէ մեկը խոսում է նրա մասին՝ մտածում են, թե վեադառնում է, եթե հանկարծ տեսնում են փողոցում քայլելիս՝ ասում են՝ վերադարձել է.սա անլուրջ է»,-խոսելով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ միաժամանակ չբացառելով նրա վերադարձը.
«Հաստատ բազմոցին նստող ու նարդի խաղացող մարդ չէ»,-նկատեց քաղաքագետը:
Խոսելով Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվող կուսակցության մասին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ այն ոչինչ չի փոխելու.
«Առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կուսակցությունների գործունեության ձևը փոխել, աշխատանքը: Մեզ մոտ ստեղծվող կուսակցությունների հիմնական նպատակն առաջիկա ընտրություններում հաղթելն է, սա սխալ է: Բոլոր կուսակցությունները գոյություն ունեն միայն Ազատության հրապարակի տարածքում: Իսկ ընտրությունների ժամանակ ինչ-որ մեկը նստում է մեքենան ու գյուղեր այցելում»,-նկատեց քաղաքագետը:
Անի Կարապետյան