▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը հեգնեց դատավորին . «Հիմնը միացնե՞նք»

Քոչարյանը հեգնեց դատավորին . «Հիմնը միացնե՞նք, էդ ինձ ոտքի կանգնացրիք ձեր հայրենասիրության մասին պատմելու համար»

***

«Մարտի 1»-ի գործով վերաբացված դատական նիստի ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել և քաղաքականացված անձնավորություն չէ. «2018-ին ես եղել եմ «Իմ քայլը» դաշինքով պատգամավորական թեկնածու: Ընդգրկվել եմ նաև կուսակցության շարքերը մի քանի ամիս: Քաղաքական պաշտոն երբևէ չեմ զբաղեցրել: 2019-ին եղել եմ դատախազ: 2024-ին նշանակվել եմ դատավոր: Օբեկտիվ իրականության մեջ չի կարող լինել գեթ մեկ ողջամիտ փաստարկ, որ ես քաղաքականացված անձնավորություն եմ, քաղաքականությամբ եմ զբաղվել: Ես քաղաքականությամբ երբևիցե չեմ զբաղվել, քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ եմ ներկայացրել»մ- ասաց դատավորը:
Ռոբերտ Քոչարյանը տեղից հեգնեց դատավորի այդ խոսքին՝ «լո՞ւրջ եք ասում», ինչին ի պատասխան դատավորը պահանջեց Քոչարյանից՝ ոտքի կանգնել:
«Դուք ասում եք՝ քաղաքականությամբ կյանքում չեմ զբաղվել, բայց որպես կուսակցության անդամ մասնակցել եմ ընտրություններին: Տենց չի լինում: Քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ: Լավ, մի բառարան չունե՞ք, հանեք, մի հատ կարդանք: Ժողովուրդ ջան սենց չի կարելի»,-ասաց Քոչարյանը:

«Եթե ձեր գնահատմամբ քարոզարշավի ընթացքը քաղաքականությամբ զբաղվել է, իմ գնահատմամբ դա քաղաքականությամբ զբաղվել չի հանդիսանում»,-նշեց դատավորը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին