▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյան. Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է.«Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտից հեռացե՞լ էր»,-մեզ հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց մեր հարցին առաջին նախագահի՝ նախընտրական պայքարին մասնակցելու որոշման առնչությամբ: 

Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը 2-րդ անգամ իր չմասնակցելը ընտրություններին տարիքի հետ կապեց: Կարծում եմ՝ տարիքը հիմա ավելի է շատացել, եւ դրա համար էլ ես այլ ուժի հետ եմ հույս կապում, իրենք ավելի երիտասարդ են»:

Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը սատարում է «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», « Լուսավոր Հայաստան» կուսակցությունների նորաստեղծ դաշինքին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին