▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո ծնունդով արդարացրիր իմ գոյությունը և արժևորեցիր կյանքս. Լուիզա Ղամբարյանի հուզիչ շնորհավորանքը՝ դստերը

Լուիզա Ղամբարյանի դուստրը՝ Գաբին, այսօր դառնում է 14 տարեկան, ինչի առթիվ դերասանուհին հուզիչ շնորհավորանք է գրել Instagram-ի իր էջում:

«ԳԱԲԻՍ... Իմ դեռ փոքրիկ, բայց արդեն ամենամեծ ու ամուր հենարան. 14 տարի առաջ հենց այս օրը քո ծնունդով արդարացրեցիր իմ գոյությունը և արժևորեցիր կյանքս։ Ծնվեցիր և երջանկությունը սոսկ բառից վերածվեց բնույթով և իմաստով ապրելակերպի։ Զգալով մայրության աստվածատուր բերկրանքը` ծնեցի հենց քեզ, լույս աշխարհ բերեցի քո պես մարդու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շրջապատի, մարդկանց և նույնիսկ օտարների հանդեպ քո տածած զգուշությունն ու հոգատարությունն ինձ ստիպեց դառնալ է՛լ ավելի նրբանկատ, բարեհոգի, ինչպես իրերի, այնպես էլ իրերին կառավարող մարդկանց և նրանց թաքնված ապրումների նկատմամբ։

Իմ բարի և սկզբունքային աղջիկ, դու լիարժեքորեն զգում ես ծնողներիդ զավակը լինելու պատասխանատվությունը և դրանով մեզ պարտավորեցնում ես լինել ավելի զգոն, կիրթ, ներողամիտ ու հանդուրժող։

 

 

Եվ վերջում. շարունակիր ժպտալ, մի՛ ծուլացիր, մարզիր միտքդ ու մարմինդ, սրտումդ պահիր քեզ այնքան հատուկ մարդկային մեծագույն արժեքը՝ մաքրությունը։

Քո ծննդով ես վերագտա ինձ.. շնորհավո ՜ր տարեդարձդ,ԳԱԲԻՍ....»,- գրել է Լուիզան և հրապարակել դստեր փոքր տարիքի լուսանկարը:

Կարդացեք նաև՝ Ամուսնուս նախկին կինը` Սոֆի Դևոյանը, մեր հարցում գնացել է շատ ճիշտ և կոռեկտ քայլերի. Լուիզա Ղամբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին