Դիտեք նաև՝
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության համակարգ: Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց դիմումի ներկայացման, հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ավարտից հետո պատվո վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները: «Կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կազմում է վեց ամիս»,- ասաց նախարարը: Վարչապետ Փաշինյանն արձանագրեց, որ «քննարկում ենք մեր բանակի, երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը»: Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում |