▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննադատոները, տո դուք չե՞ք Թաթուլի տակ ինքնամոռաց պարում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Թաթուլ Ավոյանի հասցեին տեսնում եմ լիքը ստատուսներ, որտեղ ասում են, թե բա Թաթուլը չի գալու Հայաստան ուռա...

Այս մասով երեք բան ունեմ ասելու,

1.Նախ զարմանում եմ այն կայքերի վրա, ովքեր ջանասիրաբար տարածում են այդ նյութը: Արա ես զարմանում եմ, նենց եք տարածում, ոնց որ Քիմի հետույքը կտարածեիք: Չնայած մի կողմից էլ լրատվականներին մեղադրելու չի: Ինչ ուզում եք ասեք, բայց դա է այսօր պահանջում մեր հասարակությունը, հակառակ դեպքում հաստատ չէր տարածվի այդքան կայքերի ու օգտատերերի կողմից, չէին անդրադառնա ընդանրապես: Ոնց հասկանում եմ ինքը ձեզ հետաքրքիր է, դրա համար էլ ֆռցնում եք իրեն սաղ ցանցով: Ժողովուրդ, ինքը այնքան չկա, որ դնեք այդքան տարածեք նամանավանդ այս օրերին...

2. Արա այդ ձեռ առնողների 95 %-ը մի բան մոռանում է. Տո դուք չե՞ք Փարվանաներում ու եսիմ որդեերանք Թաթուլի ՏԱԿ ինքնամոռաց պարում: Դուք չե՞ք, որ երկու բաժակ խմում եք կարմրժռած Թաթուլ «վանկարկում»: Դուք չե՞ք,որ ձեր քրերի ախպերներ, հորքուրի տեքոր կընգա երեխու հարսանիքներին Թաթուլենց երգերը լսում: Նենց որ Թաթուլին ձեռ առնելուց հիշենք, որ մենք ենք իրան սարքել ԹԱԹՈՒԼ, մենք ենք սարքել ակն, ինչի դեմ հմի պայքարում ենք: Խնդալույա արա:

3. Ամենակարևորը, սաղ էլ պտի գնան ստեղից Ամերիկա ու հետ չգան եթե ուզում եք իմանաք: Նենցա, որ իմ միկրաֆոնին չի, թե ով ուր կգնա, բայց ասեմ ձեզ, այն մնացածն էլ Թաթուլից համարյա ոչ մի բանով չի տարբերվում, սաղի վերջնական նպատակն էլ ռեստորանն ու շաբաշն է:

Անհայտ Բաժանորդ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին