▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քնից արթնանում են ու մի բան կրակում...

Վիտամին ակումբի Գարիկը էսօր առավոտյան հանկարծ բացահայտել ա, որ մեր վրա կրակում են ու նեղվել ա։ Եղբայր, իննսունականներին սկսված պատերազմը չի ավարտվել, հրադադար է եւ գրեթե ամեն օր սահմանային միջադեպեր են տեղի ունենում։ Մեր գյուղերի վրա են կրակում, մենք հակադարձում ենք, լռում են, հետո նորից են կրակում, դիվերսիա են անում։ Մի անգամ, որ մի ակցիա անեիր, օգնեիր մի սահմանամերձ բնակչի, գնայիր էդ գյուղեր կիմանայիր մանրամասն։ Ասե՞մ ինչ ա պետք անել, պետք ա զենք վերցնել գնալ սահման, ՊՆ–ն կարծեմ երբեք չի մերժում պայմանագրային զինծառայողների ընդունելուց, եթե համապատասխանում է տարիքն ու մի քանի չափանիշ։

Հ.Գ. Մի ժամանակ նեղվում էինք, որ կարևոր պահերին արտիստներն ու մտավորականները լուռ էին, հիմա հասկանում ես, որ ավելի լավ ա ուղղակի լուռ մնան, թե չէ քնից արթնանում են ու մի բան կրակում։

 

Զոհրաբ Հարոյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին