Այսօրվա լրահոսի ուշագրավ թեմաներից մեկն այն էր, թե ինչպես է բոլորին հայտնի ՀՀԿ-ական տատիկը ողջունում Քիմ Քարդաշյանին:
Քիմին, նույն պահին` Մարիոթ հյուրանոցի առջև ողջունել է նաև լոռեցի Արեգնազ Քարտաշյանը, ով նույնպես սպասում էր 34-ամյա ամերիկահայ աստղին ու վստահ է, որ նրա հեռավոր բարեկամն է: Հիշեցնենք, որ Քարտաշյաններ կային նաև Գյումրիում. նրանք նույնպես սպասում էին իրենց հեռավոր բարեկամին:
«Չնայած որ այդ կինը/ ՀՀԿ տատիկը/ ամբողջովին նետվել էր Քիմի գիրկը, բայց նրա արյան կանչը մղեց նրան, որ երկու ձեռքով բռնի իր հորաքրոջ՝ Արեգնազան Քարտաշյանի ձեռքը»,-Asekose.am-ին գրել է տիկին Արեգնազի դուստրը` Էմման ու տրամադրել լուսանկարը: