▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանով հայտնի Հայաստանը...Ամերիկյան հայտնի հաղորդաշարի անդրադարձը Հայաստանին և հայերին

 

Ամերիկյան «Booze Traveler» հաղորդաշարը թողարկում է պատրաստել Հայաստանի մասին: Հաղորդավար Ջեք Մաքսվելը եղել է Երեւանում, Տաթեւի վանքում, Գորիսում եւ մի շարք այլ վայրերում ու բացահայտել Հայաստանի հրաշքները:
Մանրամասները` տեսանյութում:
- See more at: http://style.news.am/arm/news/19828/booze-traveler-amerikyan-haxordashari-toxarkumy-hayastani-masin.html#sthash.5hc1lz6q.dpuf

Ամերիկյան «Booze Traveler» հաղորդաշարը այս անգամ ճանապարհորդել է Հայաստանում և արդյունքում ներկայացվում է Հայաստանի մասին թողարկումը:  Հաղորդավար Ջեք Մաքսվելը եղել է Երեւանում, Տաթեւի վանքում, Գորիսում եւ մի շարք այլ վայրերում ու բացահայտել Հայաստանի հրաշքները:

Հետաքրքիր է, որ ամենասկզբում Հայաստանի մասին խոսելիս, հեղինակը նշում է, որ Քիմ Քարդաշյանի միջոցով հայտնի այս փոքրիկ երկիրն ունի հազարամյակների պատմություն, քաղաքակրթություն և մշակույթ: Այնուհետև Մաքսվելը Հայաստանը կոչում է քաղաքակրթության բնօրրան: Հաղորդաշարի հեղինակը տեսանյությում նշում է, որ հայերը մինչ օրս հավատացած են, որ իրենց արտադրած խաղողի գինին Նոյի խաղողի շարունակության արդյունքում է ստեղծվում, և անձամբ մասնակցում է խաղողի ճզման արարողությանը:

Աշխարհում ամենաերկարը համարվող «Տաթևեր» ճոպանողու միջոցով հասնում է Տաթևի վանք և յուրօրինակ անցում է կատարում դեպի հին աշխարհ:

Մեր հայրենիքի տարբեր անկյուններում լինելուց հետո՝ Մաքսվելն իր բացահայտումը շարունակում է Երևանում, որտեղ մասնակցում է հայկական հարսանիքի և անգամ պարում է:

Մանրամասները` տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին