Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթն ու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, գլխավորել են TIME հեղինակավոր ամսագրի ամենամյա The 100 Most Influential People` 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը:
Նշենք, որ Քիմը բարձր գնահատանքի է արժանացել Մարթա Սթյուարտի կողմից, ով նշել է.
«Քիմից էներգիա, սեքսուալություն, դրամատիզմ, վստահություն եւ երջանկություն է հորդում»։
Իսկ ահա Ուեսթի մասին իր կարծիքն է արտահայտել գործարար Էլոն Մասկը, ով նշել է, որ Քանյեն հավատում իրեն ու իր նպատակասլաց լինելուն, ինչի պատճառով էլ նա այս ցուցակի առաջին հորիզոնականում է:
Տեղեկացնենք, որ ամենաազդեցիկ 100 հայտնիների ցուցակում ընդգրկվել են նաև դերասանուհիներ Էմմա Ուոթսոնը, Ռիզ Ուիզերսփունը, Ջուլիանա Մուրը, ԱՄՆ նխագահ Բարաք Օբաման և այլք: