BlogNews.am-ը գրում է. Այսօր գիշեր Քիմ և Քլոե Քարդաշյանները, Քանյե Ուեսթը և փոքրիկ Նորթը կմեկնեն Հայաստանից: Նրանց՝ այսօր մեկնելը տարակարծության տեղիք է տվել, քանի որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Քիմն ու նրա ընտանիքը Հայաստան են ժամանել 8 օրով: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Քիմն այսօր մեկնում է, լուրեր տարածվեցին, որ նա փոխել է ծրագրերը՝ Գյումրու եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո:
Քիմին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյաների ընտանիքն ու Քանյե Ուեսթը իրականում չեն նեղսրտել Գյումրիում տեղի ունեցածից: Ավելին՝ նրանք շատ ուրախ են, որ Հայաստանում արժանացել են ջերմ ընդունելության և երկրպագուներն այսքան ուշադիր են իրենց հանդեպ, ամենուր դիմավորում են իրենց այդպիսի ջերմությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Քարդաշյանները շատ լավ ժամանակ են անցկացրել Գյումրիում, այցելել են իրենց պապերի տուն և լավ տպավորություններով վերադարձել Երևան:
Ինչ վերաբերում է մեկնելու օրը փոխելուն՝ ի սկզբանե նրանք նախատեսել էին մեկնել այս գիշեր, այնպես որ, ծրագրերում փոփոխություններ չեն եղել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում