▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի նոր` կրքոտ ֆոտոշարքը

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու` ռեփեր Քանյե Ուեսթի հետ, նկարահանվել է հայտնի «Balmain» ապրանքանիշի նոր` գարուն-ամառ հավաքածուի գովազդային հոլովակում: Տեղեկացնենք, որ ամուսիններն առաջին անգամ են միասին նկարահանվել գովազդային ֆոտոշարքում:

«Քիմը և Քանյեն նորաձևության իսկական իկոնա են ինձ համար: Մեծ հպարտություն է հրավիրել նրանց նկարահանվել «Balmain» ապրանքանիշի նոր գովազդում: Նրանք սիրո և գեղեցկության վերամարմնավորում են, ովքեր իրենցից ժամանակակից արվեստ են ներկայացնում:  Սա ոչ թե պարզապես գովազդային նոր հոլովակ է, այլ` սիրո և ընկերության տոն»,- ասել է «Balmain» նորաձևության տան ղեկավար Օլիվյե Ռուստենը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին