Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, Սիդնեյում տեղի ունեցող մենահամերգի ժամանակ խնդրել է բոլորին ոտքի կանգնել, սակայն չի նկատել, որ հանդիսատեսի շարքերում եղել են նաև անվասայլակներով մարդիկ: Ավելին` տեսնելով, որ վերջիններս չեն կանգնել, Քանյե Ուեսթն ասել է, որ մինչև բոլոր երկրպագուները ոտքի չկանգնեն համերգը չի շարունակելու: Երբ Քանյեն հասկացել է, որ երկրպագուներն իրականում ոչ թե հրաժարվում են ոտքի կանգնել, այլ պարզապես ի վիճակի չեն, ներողություն է խնդրել և շարունակել համերգը:
Քիմ Քարդաշյանի ամուսինը համերգի ժամանակ ներողություն է խնդրել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet