▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի ամուսինը դատապարտվել է երկու տարի ազատազրկման

Մեկ տարի առաջ Լոս Անջելեսի օդանավակայանում Քիմ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթը, հարձակվել էր իրեն լուսանկարել փորձող պապարացցիներից մեկի` Դենիել Ռամոսի, վրա:

Դեպքից հետո տվյալ լուսանկարիչը դատական գործ էր հարուցել ռեփերի վրա, որի արդյունքում օրերս պարզ է դարձել, որ Քանյեին դատապարտել են 2 տարի պայմանական ազատազրկման: Տեղեկացնենք, որ դատական նիստերի ժամանակ Ուեսթը չի խոստովանել իր արարքը և նույնիսկ իրեն թույլ է տվել կատակել այդ թեմայի շուրջ:

«Գիտեք, ես իսկապես ցավում եմ, որ փորձել եմ վերցնել ֆոտոխցիկը նրա ձեռքից: Բայց ես ոչ մի դեպքում չեմ ցանկացել վնաս հասցնել Դենիել Ռամոսին: Ես այստեղ այն բանի համար չեմ, որ մարդկանց ցավ պատճառեմ»,- ասել է Քանյեն:

Սակայն այդ խոսքերն ամենևին ազդեցություն չեն ունեցել գործի վրա և արդյունքում Քանյեն ստիպված է կրել իր պատիժը: Նշենք, որ բացի 2 տարի պայմանական ազատազրկումից, նա նաև պետք է հաճախի հատուկ դասընթացների, որոնք կօգնեն նրան ազատվել պահի տակ առաջացած իր բարկությունից, ինչպես նաև ռեփերը ստիպված է 250 ժամ կատարել հանրային աշխատանքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին