Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Variety ամսագրի կազմած ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Պատճառը Քիմի բարեգործական գործունեությունն է, մասնավորապես, աջակցությունը Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին (Children's Hospital Los Angeles)։
«Ես չեմ հրապարակայնացնում այն, ինչ անում եմ բարեգործության և աշխարհում մարդկանց օգնելու համար։ Ես դա անում եմ, որովհետև ցանկանում եմ անել։ Ես դա անում եմ, որովհետև իմ հայրն է ինձ սովորեցրել այդպես վարվել։ Ես դա անում եմ, քանի որ դա ճիշտ է»,- ասել էր Քիմը։
Daily Mail-ը տեղեկացնում է, որ երեկ՝ ապրիլի 24-ին, Նյու Յորքում տեղի է ունեցել Variety ամսագրի «Ամենաազդեցիկ կանանց» ցուցակի մասնակիցների պարգևատրման արարողությունը, որտեղ Քիմը մրցանակը ստանալու համար բեմ է բարձրացել Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկ կրծքանշանով։