32-ամյա ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում կրկին գրել է, որ ցանկանում է այցելել իր նախնիների երկիրը` Հայաստան ու սովորել իր մայրենի լեզուն` հայերենը:
Հիշեցնենք, որ նման գրառումներ Քիմը հաճախ է կատարում Twitter-ում, որից հետո ակտիվանում են ասեկոսեները Քարդաշյանի Հայաստան այցելության ժամկետների, նպատակների ու հնարավոր անդիպումների մասին:
Մեր ունեցած տեղեկություններով, սակայն, Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան եթե իրականություն դառնա, այն այն հնարավոր կլինի իրականացնել միայն մեկ տարի անց` Քիմ Քարդաշյանի առաջնեկի ծննդից հետո:
Բժիշկները Քիմ Քարդաշյանին խորհուրդ չեն տվել ճանապարհորդել հղիության ընթացքում: