▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը մեկ միլիոն դոլար է նվիրաբերում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս մասին Քիմը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Ես 1 միլիոն ԱՄՆ դոլար կնվիրաբերեմ ՝ տեղում նրանց ջանքերին օգնելու համար և ձեզ հրավիրում եմ միանալ ինձ»,- գրել է նա` դիմելով իր հետևորդներին: 

Ավելի վաղ Քիմը կոչ էր արել միանալ  «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

Աշխարհահռչակ հայուհին Instagram-ի Story բաժնում տեսանյութ էր հրապարակել` պատմելով ադրբեջանա-թուրքական հարձակման հետեւանքով դժվար կացության մեջ հայտնված իր հայրենակիցների մասին եւ կոչ անելով միանալ Հայաստանի համահայկական հիմնադրամի դրամահավաքին` ի աջակցություն Արցախի եւ Հայաստանի տուժած բնակիչներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին