▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը կրկին հրապարակում է արել Հայաստանին և Արցախին միջոցներ նվիրաբերելու համար

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շարունակում է սատարել Հայաստանին ու Արցախին և այդ մասին գրառումներ անել: Նա Instagram-ի  իր էջի Story բաժնում նա կոչ է արել իր հետևորդներին կրկին միջոցներ նվիրաբերել համահայկական հիմնադրամին:

Քիմը տեղադրել է նռներով թևնոցներ, որոնք պատրաստվում են և գրել. «Գնելով այս նռներով թևնոցները` կարող եք աջակցել Հայաստանին և Արցախին: Ամբողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը տեսանյութեր էր տեղադրել, որտեղ Դադիվանքին էր և գրել էր. «Մեծ կորուստ է կրել ոչ միայն արցախահայությունը, այլև մարդկությունը: Սա այսօրվա հրաժեշտն է: Եթե հիմա տխուր եք, պատկերացրեք, թե ինչ են զգում նրանք: 120 000 մարդ ստիպված է լքել իր հայրենիքը, քանի որ Թուրքիան հասավ իր ուզածին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին