Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն, ով հայկական արմատներ ունի, կոչով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին։
Այս մասին նա հրապարակում է արել իր ֆեյսբուքյան էջում․
«Իմ խնդրանքը նախագահ Ջո Բայդենին` դադարեցնել հերթական Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է, որ ԱՄՆ-ն (և ողջ աշխարհը) քայլեր ձեռնարկի հայերին Ադրբեջանից պաշտպանելու համար»,- գրել է նա։
Գրառմանը նա կցել է լուսանկար Եռաբլուրից: