▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը հայց է ներկայացրել՝ Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության համար

Ամուսնալուծության հայցը ուրբաթ օրը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի կենտրոնի գրասենյակ, իսկ Քարդաշյանին ներկայացնում է ամուսնալուծության հայտնի փաստաբան Լորա Վասերը:

Զույգը  յոթ տարվա ամուսնությունից ունի չորս երեխա:

2014-ին զույգն ամուսնացավ, Ուեսթի համար ամուսնությունն առաջինն էր, իսկ Քիմ Քարդաշյանի համար՝ երրորդը:

Զույգի հարաբերությունների տարաձայնությունները սկսվել են անցյալ տարվա հուլիսին՝ նախագահի թեկնածու առաջադրվելու Ուեսթի որոշման ֆոնին, գրում են լրատվամիջոցները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին