Ամերիկյան հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը հղիության ընթացքում գիրացել է: Կազմվածքի փոփոխությունն ի դեպ նկատել են ոչ միայն երկրպագուները, այլև ինքը` մոդելը:
Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Քիմի և Քանյե Ուեսթի երեխան լույս աշխարհ է գալու հուլիսին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում նա ամեն կերպ փորձում էր թաքնվել լրագրողների տեսախցիկներից: Սակայն հավանաբար Քիմին հաջողվել է հաղթահարել այդ բարդույթը, և նա այլևս չի խուսափում ցուցադրել իր` արդեն ոչ այնքան կատարյալ կառուցվածքը: