▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ՝ մեր հին ցավերի նոր հեքիմ

Հայկական արմատներ ունեցող Ռոբերտի աղջիկ Քիմի ապրիլքսանչորսյան այցը՝ մի քանի առումներով. Առաջին՝ եթե նայում ենք զգացմունքային կողմից,տհաճ է, որ հայերին ճանաչում են հենց  «նրանով», ու որ Ցեղասպանության զոհերի մեջ անպատվությունը չհանդուրժած ու իրենց ժայռերից նետած հայուհու տեսակի փոխարեն այսօր պրոպագանդվում է իր անպատվությունը բրենդ դարձրած այս սևահեր կիսահայը:

Երկրորդ, զզվելի է , որ նկատելի կերպով հրահանգվել է «նրա» գալը նորմավորել հայ ազգի մոտ տարբեր միջոցներով. դա անում են նաև սոցցանցերում՝ հիմնականում այն մեկնաբանությամբ, թե մեր մեջ շատ են «նրանից» վատերը . ասել է թե՝ պիտակավորում են մի ողջ ազգի՝ հանուն Քիմի: Այդ նույն ասողներին պիտի խորհուրդ տրվի իրենց շրջապատին ևս մեկ անգամ նայել`գուցե կհասկանան, որ մեր ազգը անբարոյականների կոլեկցիա չի, ինչպես փորձում են ներկայացնել. չեմ կարծում , որ հանուն «ինչ-որ մեկի»՝ այս ազգի մի բուռ աղջիկների պիտի դարձնել անբարոյական:

Երրորդ՝ եթե նայում ենք զուտ փիառի տեսանկյունից, սա վատ չէ.մարդ, ով մեծ ճանաչում ունի ու կապ չունի, թե ինչպես է դա վաստակել, կարող է իր փիառով աջակցել քաղաքականության մեջ տարբեր պատճառներով անընդհատ քողարկվող Ցեղասպանության ճանաչման գործընթացին: Սրա վատը նա է, որ փոխանակ ուժեղանալու ու մեր ԱԳ քաղաքականությամբ, տարբեր դիվանագիտական միջոցներով մեր խնդրի լուծմանը հասնելու, հույսներս դնում ենք «նմանների» վրա:

P.S. 
Ու վերջիվերջո, չմոռանանք նաև, որ քաղաքակնությունը շատ հեռու չէ Քիմի գործունեությունից, քանի որ քաղաքակնությունը.....է:

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին