ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Ձերբակալվածների պահման վայրում քիչ առաջ մանրամասն զրույց ունեցա Ժիրայր Սեֆիլյանի հետ։
Նա անհեթեթ է համարում իրեն վերագրվող մեղադրանքները, տրամադրված է վճռական և շարունակում է համոզված մնալ, որ Հայաստանի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելն է»։