▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քֆուրից վիրավորված բոլոր հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում. Գայանե Ասլամազյան

​​​​​​​

Հաղորդավարուհիդերասանուհի Գայանե Ասլամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բոլոր քֆուրից վիրավորված հայրենակիցներիցս հարցիս պատասխան եմ ակնկալում: Ինչու՞ հենց հիմա սկսեցիք վիրավորվել, ինչու՞ հիմա հիշեցիք, որ կին և երեխա կա տարածքում: Ի՞նչն է ըստ ձեզ փոխվել: Ես չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ խայտառակ հոսանք էր նման խրախուսվում համացանցում, և ոչ միայն՝ բոլոր այն մարդկանց նկատմամբ ով դեմ էր կապիտուլյանտին:

/filemanager/uploads/2019/11/week-4/gayane_aslamazyan.jpg.jpg

Չեմ հիշում, որ վիրավորվեիք, երբ կանանց էին վիրավորում և երեխաների աչքի առաջ ծնողների նկատմամբ այդպես արտահայտվում: Հիմա ինչի՞ հանկարծ հիշեցիք ձեր դաստիարակությունն ու կրթվածությունը: Թե՞ էն ժամանակ կարելի էր՝ հիմա ոչ:

Ես դատապարտում եմ նման պահելաձևը, թե այն ժամանակ , թե հիմա: Բայց չեմ հասկանում ինչու եք զարմանում, եթե այս ամենը ոչ միայն չի դատապարտվել, այլ նաև խրախուսվել է, թե հասարակության, թե կառավարության կողմից: Երկակի ստանդարտները լավ բան չի ...»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին