galatv.am-ը գրում է. Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ հերթական ակցիան էր ի պաշտպանություն Քեսապի և քեսապահայության: Այս անգամ ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչին նամակ հանձնեցին «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միության անդամները:
«Քեսապը մերն է, մերն է լինելու» գոչերով երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց միացել էին նաև սիրիահայեր ու քեսապահայեր, հանձնեցին նամակը` պահանջելով, որպեսզի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները չանտեսեն և արձագանքեն Թուրիայի հերթական բռնազավթմանը:
Ակցիայի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև քեսապահայ երիտասարդ, ով իր խոսքում մասնավորապես նշել է. «Նրանք զլանում են ընդունել մի ողջ ժողովրդի բարբարոսաբար բռնաբարված իրավունքը դեռևս հարյուր տարի առաջ: Ինպես հարյուր տարի առաջ, այսօր ևս բոլոր քաղաքակիրթ երկրները շարունակում են նայել, բայց չեն ցանկանում տեսնել Սիրիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական այդ քաղաքում տեղի ունեցող այդ դեպքերը: Եվ այսօր հարյուր տարի անց նրանք շարունակում են իրենց նախնիների գործը` հայկական տեղահանությունը»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը`galatv.am-ի