▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեսաբի հարցով թուրքական սփյուռքն անցել է հակահարձակման

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանակից հայաբնակ Քեսաբ ավանի և հայ բնակչության պաշտպանության համար աշխարհասփյուռ հայերի գործողությունները, կոչերը, ցույցերը և համացանցային արշավները թուրքական համայնքային կառույցների թիրախում են հայտնվել: Գրում է ermenihaber.am-ը:

Թուրք-ամերիկյան կազմակերպությունների միության (ATAA)  նախագահ Մեհմեթ  Չելեբին,  թուրք-ամերիկյան  միությունների ֆեդերացիայի (FTAA) նախագահ Աթիլլա Փաքի և թուրք-ամերիկյան հասարակական կենտրոնի և մզկիթների գլխավոր քարտուղար Ադեմ Բույուքաջարի  անունից նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին:

Նամակում Չելեբին նշում է, որ իրեն խորապես  մտահոգում է  հայկական սփյուռքի կառույցներից Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ Քեսաբում բախումների  առնչությամբ Թուրքիային մեղադրանքներ  հասցեագրելու  և նոր ցեղասպանության մասին սխալ և անպատասխանատու հայտարարությունները:

Նա ընդգծում է, որ իրականում  ANCA-ն  Վաշինգտոնում աջակցում է Ասադին: «Ավելին, ամոթալի է, որ ANCA-ն շահագործում է Սիրայում հումանիտար ողբերգությունը՝  ի օժանդակություն Թուրքիայի կողմից ցեղասպանություն իրագործելու մասին պնդումներին»,- հավելել  է Չելեբին:

Թուրքական կառույցի ղեկավարը  հայտնում է, որ ըստ տարածաշրջանից ստացված տեղեկությունների, հայկական եկեղեցիները պահպանության տակ են և ընդդիմադիրները հայերին վնաս չեն հասցրել:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին