Քեն Նահիգյանին նշանակվել է Թրամփ–Փենս նախագահական վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու։
«Ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում նրա դերակատարությունն աճել է, եւ նրա պարտականությունների մեջ են մտել ոչ միայն ընտրված նախագահին աջակցության ցուցաբերումը, այլեւ մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց լսումների համար պատրաստելը։ Անցումային գործընթացը Նահիգյանի հուսալի ձեռքերում է, որը դա իրականացնում է ամենասկզբից եւ կտանի մինչեւ վերջ»,– ասել է մինչ այս Նահիգյանի գործառույթներն իրականացնող Ռիք Դիրբորնը։