▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեֆից ` քեֆ, «Փարվանայից»` «Ֆլորենցիա». «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե իշխանական էլիտան սեպտեմբերի 28-ին դժվարին կացության առաջ է հայտնվելու. տեղի են ունենալու երկու էական իրադարձություններ. Սամվել Ալեքսանյանը որոշել է կնքել յուր 7 զավակներին, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ եղբոր որդուն է ամուսնացնում:

Հրավիրյալները քանի օր է՝ չեն կողմնորոշվում, թե որ միջոցառմանը ներկա լինեն: Սակայն քանի որ երկու միջոցառումներն էլ տեղի են ունենալու Զանգվի ձորում, համապատասխանաբար` «Փարվանայում» եւ «Ֆլորենցիայում», իսթեբլիշմենթը որոշել է մի տեղից մյուսը փոխատեղվել:

Հիշեցնենք, որ Լիմինդրովիչը լքել է իր ավանդական քավորին` իշխանություններից հեռացած Լեդի Հակոբին, հիմա նրա քավորը  Սամվել Կարապետյանն է՝ «Տաշիրի» սեփականատերը: Ի դեպ, կնունքի հրավիրատոմսերը տպագրված են եղել «Պաչի» կոնֆետի շքեղ տուփերի վրա: Բոլորը գնահատել են այս նոու-հաուն կնունքի արարողակարգի մեջ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին