ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երգում է «Քա՛յլ առ առա՛ջ» երգը:
Տեսանյութին կից Շարմազանովը գրել է. «Մենք հաղթել ենք եւ 90-ականներին, երբ Գետաշենն ու Շահումյանը մնացին հակառակորդին, եւ 2016թ. ապրիլին: Եւ փառք Աստծուն, փառք մեր բանակին ու զինվորին, սպային ու հրամանատարին, կամավորականին ու առյուծածին մայրերին:
Մեր անպարտ բանակի մարտունակությունն ու սպառազինումը, երկրի պաշտպանունակության, անվտանգության հարցերը մայկա -տռուսիկի մակարդակի իջեցնելու արդյունքում որոշ ուժեր ու գործիչներ նվաստացրին մեր հաղթանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հաղթանակը:
Մեր հզոր զինվորների, կամավորակաների, սպայական կազմի հերոսությունը հարցականի տակ է դրվում: Չեք հաջողելու: Այո դուխով, բայց ոչ ինչ-որ մեկի, այլ Աստծո դուխով »:
Կարդացեք նաև՝ Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն
Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...
Սա զուգարանի պատ չէ. Շարմազանովն անդրադարձել է ֆեյսբուքյան իր էջում անեծք ու հայհոյանք գրողներին