«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը «փակել է» Գագիկ Ծառուկյանի քրեական գործը: Ավելին՝ իրավապահ համակարգում կատակում են, որ քրեական գործով այնքան գործ չի արվել, որ թղթապանակների վրա փոշի է նստել:
Ինչո՞ւ ԱԱԾ-ն որեւէ քայլ չի անում ԲՀԿ առաջնորդի քրեական գործով՝ հաշվի առնելով 2020 թվականի ԱԱԾ-ի գերակտիվ գործողությունները վերջինիս մասով, խուզարկությունները, նրան մի քանի անգամ ԱԱԾ հրավիրելը եւ, իհարկե, պատերազմի օրերին կալանավորելը։
Գուցե այն ժամանակ հրահանգ կար իշխանությունների կողմից, իսկ հիմա որոշել են «ներել»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։