▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղով հիվանդին ասե՞լ, թե՞ չասել ճշմարտությունը

Հարցերի հարցը` քաղցկեղով հիվանդին ասե՞լ, թե՞ չասել ճշմարտությունը
Կամ մի ուրշ կերպ հարցս տամ` բժիշկը երբ հիվանդի հարազատի խնդրանքով թաքցնում է հիվանդից իր դիագնոզը, դա քրեորեն պատժելի՞ է, թե՞ ոչ:

Կա մի կին, որ ունի երկսենյականոց բնակարան քաղաքի կենտրոնում:Միայնակ է, բայց ունի քույրեր ու քրոջ երեխաներ:  Այս կինը գլխուղեղի ուռուցք ունի ու ոնց հասկացա,կարելի է վիրահատել ու գուցե դրանով կյանքը մի քիչ երկարի գուցե` չէ: Բայց վիրահատության համար գումար չունի, միայն իր բնակարանն է իր կապիտալը, որ կարող է ասենք վաճառի, մի սենյականոց բնակարան առնի մի քիչ ծայրամասում ու մնացած գումարով հոգա իր առողջական խնդիրները:

Հիմա հարազատները թաքցնում են իրենից, որ ինքը լուրջ առողջական խնդիրներ ունի: Հորդորում են,որ այս ամենը շուտով կանցնի բուժման կուրսը ընդունելուց հետո: Ինքն էլ մեծ հավատով ու դրական տրամադրվածությամբ ապրում է իր ամեն մի օրը:  շԱյսօր զբոսնում էի իր հետ: Կատակում էինք, ուրախ զվարթ քրքջում ու մտքումս պատկերացրեցի, թե ինչ կլիներ այս կնոջ հետ, եթե ճշմարտությունը իմանար....

Հուզմունք, լաց ու կոց,անքուն ու անհանգիստ գիշերներ....մոտալուտ մահվան սարսափ...Հայաստանում չկա որևէ հոգեբանական ծառայություն, որ զրուցի, ճիշտ տրամադրի ու ճիշտ կողմնորոշի նման հիվանդներին: Ու հասկացա, որ գուցե կրիմինալ է ,որ մարդուն իր մասին ճիշտը չեն ասում: Բայց շատ դաժան է ասել ճշմարտությունն ու հոգեբանորեն նախորոք չպատրաստել, թե ոնց դիմակայի ,ոնց դիմավորի ու հետագայում էլ ոնց տանի իր խաչը:

Անուշանահիտ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին