▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղցկեղով հիվանդ երեխան խորհուրդներ է տվել նույն հիվանդությամբ տառապող իր սիրելի մարզիկին

7-ամյա Ջեյք Դենիելի մոտ դեռ անցյալ տարի քաղցկեղ են ախտորոշել։ Նա քիմիաթերապիայի կուրս է անցել մի քանի ամիս, և այժմ հիվանդությունը մեղմացման փուլում է։ Տեղեկանալով այն մասին, որ իր սիրելի մարզիկ, ամերիկյան ֆուտբոլի աստղ Դևիդ Քեսենբերիին սարսափելի ախտորոշում են նշանակել, փոքրիկը տեսանյութ է նկարահանել և 23-ամյա մարզիկին 5 կարևոր խորհուրդ տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Առաջին՝ շարունակիր աղոթել, երկրորդ՝ քիթդ բարձր պահիր, երրորդ՝ երբեք մի հանձնվիր, չորրորդ՝ երբ բերանումդ վերքեր հայտնվեն, մարմելադ ծամիր, և հինգերորդ՝ միշտ սիրահետիր բուժքույրերին»։

Իսկ վերջում Ջեյքը հավելում է. «Հաջողութուն, ես կաղոթեմ քեզ համար»։

Որոշ ժամանակ անց Դևիդ Քեսենբերին դիտել է տեսանյութն ու պատասխանել է Ջեյքին Twitter-ի իր հաշվում և անգամ առաջարկել է հանդիպել։ «Ջեյք, իմաստուն խոսքեր են։ Անհամբեր կսպասեմ մեր հանդիպմանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին