▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղցած չէին սպասում»-ի կադրերը քրեական գործում չկան...pastinfo.am


pastinfo.am-ը գրում է.  «Հաղորդման նկարահանման ժամանակ սեղանին դրված է եղել ծիրանի օղի, մի հոգի էլ խմել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
 
Փաստաբանը նաև հայտնեց. «Ցուցմունքի մեջ գրված է` ես օղի եմ խմում»: Այս փաստերի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց հայտնել` նշելով, որ դատաքննության ընթացքում ամեն ինչ կբացահայտվի:
 
Հիշեցնենք` հուլիսի 18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական հերթական նիստում Ռուբեն Բալոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, վկայակոչել «Հ2» հեռուստաընկերության «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարողին և օպերատորին՝ Սուրեն Շահվերդյանին և Դավիթ Վարդանյանին, քանի որ, նրա խոսքով, վթարի օրն այդ հաղորդաշարի նկարահանող խումբը հյուրընկալվել էր Վարդան Պետրոսյանի ամառանոցում, և հաղորդման նկարահանման ժամանակ սեղանին օղի է եղել դրված:
 
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Բալոյանի հիշատակած բոլոր փաստաթղթերը, կցված են քրեական գործին:
 
Մեր հարցին, թե արդյոք քրեական գործի՞ն են կցված նաև հաղորդման նկարահանումների կադրերը, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց. «Կադրերը` չէ: Կան տրված բացատրություններ, որ երբ որ նկարահանում են, տարբեր ապրանքների գովազդ են անում, այդ թվում` նաև օղին, և հարց է հնչեցվել, թե, որպես կանոն, այն օղին, որ դուք գովազդում եք, մեջը ջո՞ւր է լցված լինում: Հաղորդման հեղինակները հարցաքննվել են, հայտնել են, որ շշի մեջ ջուր է լցված եղել»:
 
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի սթափ լինելը հաստատել է նաև նրան ստուգած բժիշկը:
 
«Այստեղ կա նաև անժխտելի փաստ, որին շատ լավ տեղյակ է պարոն Բալոյանը, որ բժիշկը, որը եկել ստուգել է Վարդան Պետրոսյանին, գրել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է, մի հանգամանք, որ կա քրեական գործի մեջ»,- ասաց փաստաբանը` հավելելով. «Բացառվում է, որ բժիշկը կեղծ տվյալ գրեր իր արձանագրության մեջ»:
 
Ի դեպ, հիշեցնենք՝ տուժող կողմը վիճարկում է նաև բժշկի կազմած արձանագրության իսկությունը, և առաջիկայում բժիշկը կներկայանա դատարան` այս վիճահարույց խնդրի շուրջ անձամբ ցուցմունք տալու:
 
Ինչ վերաբերում է «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարողին և օպերատորին դատարան հրավիրելուն, ապա այդ հարցին դատարանը կանդրադառնա միայն բժշկի ցուցմունքից հետ, եթե դերասանի խմածության փաստը դրանից հետո ևս առկախ մնա:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

 
«Հաղորդման նկարահանման ժամանակ սեղանին դրված է եղել ծիրանի օղի, մի հոգի էլ խմել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
 
Փաստաբանը նաև հայտնեց. «Ցուցմունքի մեջ գրված է` ես օղի եմ խմում»: Այս փաստերի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց հայտնել` նշելով, որ դատաքննության ընթացքում ամեն ինչ կբացահայտվի:
 
Հիշեցնենք` հուլիսի 18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական հերթական նիստում Ռուբեն Բալոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, վկայակոչել «Հ2» հեռուստաընկերության «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարողին և օպերատորին՝ Սուրեն Շահվերդյանին և Դավիթ Վարդանյանին, քանի որ, նրա խոսքով, վթարի օրն այդ հաղորդաշարի նկարահանող խումբը հյուրընկալվել էր Վարդան Պետրոսյանի ամառանոցում, և հաղորդման նկարահանման ժամանակ սեղանին օղի է եղել դրված:
 
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Բալոյանի հիշատակած բոլոր փաստաթղթերը, կցված են քրեական գործին: 
 
Մեր հարցին, թե արդյոք քրեական գործի՞ն են կցված նաև հաղորդման նկարահանումների կադրերը, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց. «Կադրերը` չէ: Կան տրված բացատրություններ, որ երբ որ նկարահանում են, տարբեր ապրանքների գովազդ են անում, այդ թվում` նաև օղին, և հարց է հնչեցվել, թե, որպես կանոն, այն օղին, որ դուք գովազդում եք, մեջը ջո՞ւր է լցված լինում: Հաղորդման հեղինակները հարցաքննվել են, հայտնել են, որ շշի մեջ ջուր է լցված եղել»:
 
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի սթափ լինելը հաստատել է նաև նրան ստուգած բժիշկը:
 
«Այստեղ կա նաև անժխտելի փաստ, որին շատ լավ տեղյակ է պարոն Բալոյանը, որ բժիշկը, որը եկել ստուգել է Վարդան Պետրոսյանին, գրել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է, մի հանգամանք, որ կա քրեական գործի մեջ»,- ասաց փաստաբանը` հավելելով. «Բացառվում է, որ բժիշկը կեղծ տվյալ գրեր իր արձանագրության մեջ»:
 
Ի դեպ, հիշեցնենք՝ տուժող կողմը վիճարկում է նաև բժշկի կազմած արձանագրության իսկությունը, և առաջիկայում բժիշկը կներկայանա դատարան` այս վիճահարույց խնդրի շուրջ անձամբ ցուցմունք տալու:
 
Ինչ վերաբերում է «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարողին և օպերատորին դատարան հրավիրելուն, ապա այդ հարցին դատարանը կանդրադառնա միայն բժշկի ցուցմունքից հետ, եթե դերասանի խմածության փաստը դրանից հետո ևս առկախ մնա:
- See more at: http://pastinfo.am/hy/node/47049#sthash.IWBSecOp.dpuf
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին