Քաղաքային իշխանությունը ռեֆորմ անել չգիտի, չունի ոչ իրավական, ոչ քաղաքական պատասխանատվություն․ Սամվել Հակոբյան
Վարչական դատարանը կոլեգիալ կազմով բանավոր կարգով քննում էր «Մայր Հայաստան» շարժման դիմումը, որով վիճարկվում է Երևանում կարմիր գծերի թանկացման իրավաչափությունը:
Դատական նիստը, սակայն, հետաձգվել է, քանի որ պարզվել է, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը պատշաճ պատրաստված չէ և չի կարողանում պատասխանել հայցվոր կողմի և դատարանի հարցերին։
Արդյունքում, դատարանը վարույթից հեռացրել է պատասխանող կողմի ներկայացուցչին։
Նիստից հետո մանրամասներ են հայտնել փաստաբան Վահե Գրիգորյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
***
Սիրելի քաղաքացիներ,
Կարմիր գծերի թանկացման դեմ դիմումի քննությունը կեսից ընդհատվեց ու հետաձգվեց, քանի որ Իմ կողմից հնչեցված հարցերի մեծ մասին այդպես էլ չկարողանալով պատասխանել՝ Երևանի ավագանու ներկայացուցիչը հեռացվեց նիստից` Երևանի ավագանուն ներկայացնելու ունակ չլինելու հիմքով:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին` ժամը 14:30:
Շնորհակալություն
Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից