▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետն իր մտքից դեռևս չի հանել թանկացումների հետ կապված հարցը.Ստյոպա Սաֆարյան

«Բարև Երևան» խմբակցության անդամները Վարչական դատարանից պահանջում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման մասին ընդունած որոշումն անվավեր ճանաչել, իսկ տրոյլեբուսինը՝առոչինչ։ Նրանք այսօր դատարան հայց են ներկայացրել:

«Դատարան ենք դիմել, քանի որ գիտենք` տրանսպորտի ուղեվարձի վերաբերյալ որոշումը ընդամենը կասեցվել է, իսկ երեկ մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ քաղաքապետն իր մտքից դեռևս չի հանել թանկացումների հետ կապված հարցը և շարունակում է ինչ-որ ձևեր մոգոնել իր իրավական կամայականությունները քողարկելու և դրանց օրինականություն հաղորդելու առումով»,-ասաց ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը` նշելով, որ որոշ հարցեր հայցադիմումի մեջ դեռևս չեն ներառել.

«Վարչական դատարանում գործը լսելու ժամանակ միգուցե դրանք ներկայացնենք: Այժմ նրանց տրամադրության ներքո են նաև այն հայտերը, որոնք ընդունվել են 48 երթուղիների կողմից: Եթե ծանոթանաք դրանց, ապա կապշեք, որ որևէ պետական մարմին իրեն թույլ տար նման արարք` մեկ կամ երկու նախադասության հիման վրա բարձրացներ տրանսպորտի սակագները: 48 երթուղային գծատերերի կողմից տրանսպորտի սակագները բարձրացնելու վերաբերյալ ներկայացված գրություններում ոչ մի հիմնավորում չկա, ոչ ոք այստեղ չի բերել օրինակներ, թե որքանով են անվադողերը և քսայուղերը թանկացել»,-փաստեց Ստյոպա Սաֆարյանը:



Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին