▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետի ընկերությունը նորոգման աշխատանքներ է «կատարել» հունիսի 31, 32, 33-ին

hetq.am-ը  գրում է, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի պաշտոնավարման 14 տարիներին Վանաձորում իրականացված ողջ շինարարությունը, այդ թվում նաև՝ 200 կմ երկարությամբ համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում կատարվել են «Արգիշտի-1» ՍՊԸ-ի և «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից: Վերջիններս պատկանում են Վանաձորի քաղաքապետին և նրա եղբորը` Սեյրան Դարբինյանին:

«Հետքի» հետ զրույցում Սամվել Դարբինյանն ասել է, որ «Արգիշտի-1»-ը և «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ն պատկանում են եղբորը: «Ես փայատեր եմ, դա ի՞նչ կապ ունի, թե որքան եմ փայատեր»,- նշել է  նա:

Սամվել Դարբինյանը 2011 թ.-ին Վանաձորի թվով 33 փողոցների և մայթերի 11787 քմ տարածքների վերանորոգման համար համայնքի բյուջեի եկամուտներից հատկացրել է 100 մլն դրամ: Նախատեսված 14 փողոցների նորոգման աշխատանքները «Լոռի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից կատարողական ակտում գրանցվել են 2011-ի մայիսի 1-ից 14–ը, 15 փողոցների նորոգման աշխատանքներ նույն ակտում ձևակերպվել են հունիսի 15-30-ը: Ընկերությունը հատկացված 100 մլն դրամը ամեն գնով ծախսված ներկայացնելու համար օրացույցով գոյություն չունեցող հունիսի 31 ամսաթվով կատարողական ակտում գրանցել է Վանաձորի Աբովյան փողոցի 7,2 մլն դրամի, հունիսի 32-ով` Բանակի փողոցի 6,2 մլն դրամի և հունիսի 33-ով` Նժդեհի փողոցի 2,3 մլն դրամի նորոգման աշխատանքներ: Նշված կատարողական ակտը ընդունվել է քաղաքապետարանի ֆինանսական բաժնի կողմից և ուղարկվել է նաև «Հետքին»:

 

Հոդվածն ամբողջոթյամբ  այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին