▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետը մերժել է հանդիպման եւ հովանոց տեղադրելու առաջարկները

pastinfo.am-ը գրում է, որ  քաղաքապետարանը շենքի բակում հովանոց տեղադրելու համաձայնություն չի տվել, իսկ քաղաքապետը չի ցանկացել հարցը քննարկել նստացույցի մասնակիցների հետ:  

Հիշեցնենք՝ երեկ քաղաքային տրանսպորտի պատասխանատու պաշտոնյաների հրաժարականի պահանջով նստացույց անող ակտիվիստները հովանոց տեղադրելու համար նամակով դիմել էին քաղաքապետին և այսօր պատրաստակամություն հայտնել այս հարցի շուրջ բանակցել անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:   Սակայն քաղաքապետարանիч հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը ակտիվիստներին քաղաքապետի՝ միայն գրավոր պատասխանն է փոխանցել, որով նրանց խնդրանքը մերժվել է:

Քաղաքապետարանը թույլ չի տվել խոտածածկույթի վրա հովանոց տեղադրել՝ բնապահպանական նկատառումներից ելնելով, իսկ հարակից փողոցում կամ մայթի վրա հովանոց տեղադրելն արգելվել է, քանի որ, ինչպես նշվել է գրավոր պատասխանում,դա կխանգարի երթևեկությանը և կխոչընդոտի մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը:

 

Մանրամասներն այստեղ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին